29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում հայտնել է կորոնավիրուսի հաստատված 697 նոր դեպքի մասին։
«Վատ լուր ունեմ, և այդ վատ լուրն այն է, որ հակահամաճարակային վիճակն էլ ավելի է վատանում։ Երեկ արձանագրվել է 697 դեպք։ Սա նշանակում է, որ մենք արդեն մի իրավիճակում ենք, երբ մեր բուժհաստատություններն արդեն այն վճակում են, որ կան հոսպիտալացման կարիք ունեցող մարդիկ, որոնց չենք կարողանում հոսպիտալացնել»,-նշել է վարչապետը։
Փաշինյանի հաղորդած տվյալների համաձայն, երեկ կորոնավիրուսով պայմանավորված ունեցել ենք 6 մահ, ևս 9 կորոնավիրուսով վարակված մարդու մոտ գրանցվել է մահ այլ պատճառներով:
«Այս պահին արդեն ունենք հիվանդներ, ովքեր հոսպիտալացման կարիք ունեն, սակայն չենք կարողանում հոսպիտալացնել: Հիվանդների 75 տոկոսը հիվանդությունը տանում են ասիմպտոմ, սակայն մնացած 25 տոկոսը ունեն ինտենսիվ թերապիայի կարիք»,-ասել է վարչապետը: