414 դիտում, 2020.06.03 23:44

Թուրք նախարարն անդրադարձել է Ռաքել Դինքի հասցեին հնչած սպառնալիքներին

Թուրք նախարարն անդրադարձել է Ռաքել Դինքի հասցեին հնչած սպառնալիքներին

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն «Hürriyet» թերթի սյունակագիրներից Աբդուլքադիր Սելվիի հետ զրույցի ընթացքում անդրադարձել է Ստամբուլի Քուզքունջուք թաղամասում գտնվող հայկական եկեղեցու հետ կապված միջադեպին և Հրանտ Դինքի այրու՝ Ռաքել Դինքի հասցեին հնչեցված սպառնալիքներին։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:

Սոյլուն նշել է, որ նմանատիպ սադրանքներն ու մահվան սպառնալիքներն իրականում այլ նպատակ ունեն։ Ըստ նրա մեկնաբանության՝ դրանք նպատակ են հետապնդում խարխլելու հասարակության միասնականությունը և հասարակության զգայուն նյարդերի հետ խաղալու մարտավարությամբ են իրականացվում։ Նախարար Սոյլուն պետության պարտականությունն է համարել ժամանակ առ ժամանակ երկրի ներսում գլուխ բարձրացնող այդ մտայնության դեմ առնելը և նմանատիպ դեպքերը կանխելը։ 

կիսվել նյութով -