27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն «Hürriyet» թերթի սյունակագիրներից Աբդուլքադիր Սելվիի հետ զրույցի ընթացքում անդրադարձել է Ստամբուլի Քուզքունջուք թաղամասում գտնվող հայկական եկեղեցու հետ կապված միջադեպին և Հրանտ Դինքի այրու՝ Ռաքել Դինքի հասցեին հնչեցված սպառնալիքներին։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:
Սոյլուն նշել է, որ նմանատիպ սադրանքներն ու մահվան սպառնալիքներն իրականում այլ նպատակ ունեն։ Ըստ նրա մեկնաբանության՝ դրանք նպատակ են հետապնդում խարխլելու հասարակության միասնականությունը և հասարակության զգայուն նյարդերի հետ խաղալու մարտավարությամբ են իրականացվում։ Նախարար Սոյլուն պետության պարտականությունն է համարել ժամանակ առ ժամանակ երկրի ներսում գլուխ բարձրացնող այդ մտայնության դեմ առնելը և նմանատիպ դեպքերը կանխելը։