438 դիտում, 2020.06.03 23:37

Թուրքիայում COVID-19-ի դեպքերի թիվը մեկ օրում աճել է 867-ով

Թուրքիայում COVID-19-ի դեպքերի թիվը մեկ օրում աճել է 867-ով

Թուրքիայում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվը ավելացել է 867-ով, մահացել է 24 մարդ: Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթթին Կոջան, հաղորդում է РИА Новости-ն։

«Այսօր բացահայտվել է 867 նոր դեպք, վարակվածների թիվը՝ 166 422 է։ Մահացել է 24 վարակակիր, ընդհանուր մահացածների թիվը՝ 4609 է։ Ապաքինվել է 931 հիվանդ, ապաքինվածների ընդհանուր թիվը՝ 130 852 է»,-գրել է Կոջան Twitter-ում ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալներով՝  աշխարհում վարակի ավելի քան 6,1 մլն դեպք է հայտնաբերվել, ավելի քան 376 հազար մարդ մահացել է։

կիսվել նյութով -