12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Թուրքիայում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվը ավելացել է 867-ով, մահացել է 24 մարդ: Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթթին Կոջան, հաղորդում է РИА Новости-ն։
«Այսօր բացահայտվել է 867 նոր դեպք, վարակվածների թիվը՝ 166 422 է։ Մահացել է 24 վարակակիր, ընդհանուր մահացածների թիվը՝ 4609 է։ Ապաքինվել է 931 հիվանդ, ապաքինվածների ընդհանուր թիվը՝ 130 852 է»,-գրել է Կոջան Twitter-ում ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալներով՝ աշխարհում վարակի ավելի քան 6,1 մլն դեպք է հայտնաբերվել, ավելի քան 376 հազար մարդ մահացել է։