328 դիտում, 2020.06.03 22:07

Տանկիստներն անցկացրել են մեքենավարման պարապմունք

Տանկիստներն անցկացրել են մեքենավարման պարապմունք

1-ին զորամիավորման N զորամասի տանկային ստորաբաժանումների զինծառայողները հունիսի 2-ին անցկացրել են մեքենավարման պարապմունք: Անձնակազմը տեղանքի բարդ պայմաններում գործել է վարժ, դրսևորել մասնագիտական բարձր պատրաստություն, և գերազանց կատարել առաջադրանքը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Պարբերական բնույթ կրող գործնական պարապմունքները հնարավորություն են ընձեռում տանկիստներին կատարելագործելու մասնագիտական հմտությունները, լիարժեք տիրապետել մարտական մեքենայի մարտավարական և տեխնիկական բնութագրերին:

կիսվել նյութով -