308 դիտում, 2020.06.03 22:48

Դեմբելեն ուզում է «Բարսելոնա»-ից տեղափոխվել իտալական ակումբ

Դեմբելեն ուզում է «Բարսելոնա»-ից տեղափոխվել իտալական ակումբ

 Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Ուսման Դեմբելեն կարող է կարիերան շարունակել իտալական Սերիա Ա-ում: Այս մասին գրում է Mundo Deportivo-ն:

Դեմբելեով սկսվել է հետաքրքրվել Թուրինի «Յուվենտուս»-ի սպորտային տնօրեն Ֆաբիո Պարատիչին: Հարձակվողն արդեն իսկ տվել է համաձայնությունը իտալական ակումբ տեղափոխվելու համար: «Բարսելոնա»-ն, սակայն, ուզում է վաճառել Դեմբելեին:

Դեմբելեի գործող պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը:  Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը կատալոնական ակումբի կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 9 խաղի և դարձել է միայն մեկ գոլի հեղինակ: Դեմբելեն «Բարսելոնա» տեղափոխվեց 2017 թվականին և ակումբի կազմում դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն, երկրի գավաթակիր և սուպերգավաթակիր:

կիսվել նյութով -