01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Ուսման Դեմբելեն կարող է կարիերան շարունակել իտալական Սերիա Ա-ում: Այս մասին գրում է Mundo Deportivo-ն:
Դեմբելեով սկսվել է հետաքրքրվել Թուրինի «Յուվենտուս»-ի սպորտային տնօրեն Ֆաբիո Պարատիչին: Հարձակվողն արդեն իսկ տվել է համաձայնությունը իտալական ակումբ տեղափոխվելու համար: «Բարսելոնա»-ն, սակայն, ուզում է վաճառել Դեմբելեին:
Դեմբելեի գործող պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը: Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը կատալոնական ակումբի կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 9 խաղի և դարձել է միայն մեկ գոլի հեղինակ: Դեմբելեն «Բարսելոնա» տեղափոխվեց 2017 թվականին և ակումբի կազմում դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն, երկրի գավաթակիր և սուպերգավաթակիր: