390 դիտում, 2020.06.03 21:04

Մեր հիմնական նպատակն է, որ «հրաժարական տա» կորոնավիրուսը. Նիկոլ Փաշինյան

Մեր հիմնական նպատակն է, որ «հրաժարական տա» կորոնավիրուսը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն չէ այն կարծիքի հետ, որ կորոնավիրուսի տարածման ու ստեղծված իրավիճակի համար մեղադրանքներ են հնչում քաղաքացիների հասցեին։

«Ոչ մի մեղադրանք չի հնչում, հնչում է իրավիճակի գնահատական, այսինքն՝ մենք պետք է ախտորոշենք մեր իրավիճակը, ախտորոշենք, թե ինչը այնպես չենք արել և անում, որ այս ամենը տեղի է ունենում։ Մեղադրանքի խնդիր չկա, մեղադրանք հնչում է այն ժամանակ, երբ լինում է տուժող կողմ և լինում է վնասը պատճառած կողմ։ Այստեղ չկա տուժող և վնասը պատճառած կողմ, մենք բոլորս միասին և տուժողն ենք, և վնասը պատճառողն ենք։

Հետևաբար, այս ամենի լուծումը մեկն է՝ հանրային վերահսկողությամբ մենք պետք է դառնանք մեր վարքագծի վերահսկողը։ Մեր հիմնական նպատակն է, որ «հրաժարական տա» կորոնավիրուսը, և դրան պետք է հասնենք միասին»,-ասաց վարչապետը՝ պարետատան նիստից հետո տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ՝ պատասխանելով հնարավոր հրաժարականների մասին հարցին։

կիսվել նյութով -