27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն չէ այն կարծիքի հետ, որ կորոնավիրուսի տարածման ու ստեղծված իրավիճակի համար մեղադրանքներ են հնչում քաղաքացիների հասցեին։
«Ոչ մի մեղադրանք չի հնչում, հնչում է իրավիճակի գնահատական, այսինքն՝ մենք պետք է ախտորոշենք մեր իրավիճակը, ախտորոշենք, թե ինչը այնպես չենք արել և անում, որ այս ամենը տեղի է ունենում։ Մեղադրանքի խնդիր չկա, մեղադրանք հնչում է այն ժամանակ, երբ լինում է տուժող կողմ և լինում է վնասը պատճառած կողմ։ Այստեղ չկա տուժող և վնասը պատճառած կողմ, մենք բոլորս միասին և տուժողն ենք, և վնասը պատճառողն ենք։
Հետևաբար, այս ամենի լուծումը մեկն է՝ հանրային վերահսկողությամբ մենք պետք է դառնանք մեր վարքագծի վերահսկողը։ Մեր հիմնական նպատակն է, որ «հրաժարական տա» կորոնավիրուսը, և դրան պետք է հասնենք միասին»,-ասաց վարչապետը՝ պարետատան նիստից հետո տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ՝ պատասխանելով հնարավոր հրաժարականների մասին հարցին։