374 դիտում, 2020.06.03 20:45

Երևանի վեց դպրոցի տնօրեններին հայտարարվել է նկատողություն․ Հակոբ Կարապետյան

Երևանի վեց դպրոցի տնօրեններին հայտարարվել է նկատողություն․ Հակոբ Կարապետյան

2020 թ․ հունիսի 3-ին 9-րդ դասարանի շրջանավարտների հիմնական կրթության վկայականների հանձնման միջոցառման ընթացքում պարետատան կողմից սահմանված անվտանգության կանոնները պատշաճ չպահպանելու համար Երևանի վեց դպրոցի տնօրենի տրվել է կարգապահական տույժ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Կարգապահական տույժի են ենթարկվել՝ Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան հ․11 հիմնական դպրոցի տնօրեն Գայանե Միրզոյանը, հ․98 հիմնական դպրոցի տնօրեն Մարիաննա Ավագյանը, Արմեն Հովհաննիսյանի անվան հ․194 հիմնական դպրոցի տնօրեն Նունե Մանուկյանը, Հ․ Իսակովի անվան հ․132 հիմնական դպրոցի տնօրեն Լիլիթ Հովհաննիսյանը, Պուշկինի անվան հ․8 հիմնական դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանը, հ․120 հիմնական դպրոցի տնօրեն Արմինե Քոչարյանը։

Վերոգրյալ տնօրեննեի նկատմամբ Երևանի քաղաքապետի կարգադրություններով կիրառվել է «նկատողություն» կարգապահական տույժ»,-գրել է Կարապետյանը։

կիսվել նյութով -