444 դիտում, 2020.06.03 20:31

Բերման է ենթարկվել 3 տասնյակից ավելի քաղաքացի. ոստիկանապետը՝ Մեյմանդարի շուկայի դեպքի մասին

Բերման է ենթարկվել 3 տասնյակից ավելի քաղաքացի. ոստիկանապետը՝ Մեյմանդարի շուկայի դեպքի մասին

Ոստիկանության պետ Արման Սահակյանի տեղեկացմամբ՝ Մեյմանդարի շուկայում նախորդ օրը տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բերման է ենթարկվել 3 տասնյակից ավելի քաղաքացի, կան ձերբակալվածներ։

«Այսուհետ նմանատիպ քայլերի դեպքում կիրականացվի կոշտ հակազդեցություն և նույն ճակատագրին կարժանանան այն իրավախախտները, որոնք փորձեցին օրենքից դուրս գործողություն իրականացնել»,- պարետատան նիստի ավարտից հետո տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ ասաց Սարգսյանը։

«Արդեն լայն տարածում է գտել այդ միջադեպը, աղմկալի դեպք տեղի ունեցավ Գայ գյուղում տեղակայված շուկայում, որտեղ քաղաքացիները, չցանկանալով ենթարկվել պարետի որոշման պահանջներին, համոզման մեթոդներին դիմադրեցին և կատարեցին խուլիգանություն։ Ոստիկանությունում հարուցվեց 258 հոդվածի հատկանիշներով քրգործ, որը փոխանցվեց քննչական կոմիտե»,- ասաց ոստիկանապետը։ 

կիսվել նյութով -