414 դիտում, 2020.06.03 20:24

Հունիսի 15-ից Ուկրաինան կվերսկսի միջազգային ավիահաղորդակցությունը

Հունիսի 15-ից Ուկրաինան կվերսկսի միջազգային ավիահաղորդակցությունը

Կորոնավիրուսի հետ կապված բարենպաստ իրավիճակով պայմանավորված, Ուկրաինան կվերսկսի ներքին թռիչքները հունիսի 5-ից, իսկ միջազգային չվերթները՝ հունիսի 15-ից: Այս մասին հայտարարել է վարչապետ Դենիս Շմիգալը՝ Կռավարության նիստի ընթացքում:

Ըստ նրա՝ օդային հաղորդակցության վերսկսումը հնարավոր է դարձել կորոնավիրուսի հետ կապված բարենպաստ իրավիճակի ֆոնին:

Նա նաև նշել է, որ երկիրը կշարունակի մեղմացնել կարանտինային սահմանափակող միջոցառումները:

կիսվել նյութով -