370 դիտում, 2020.06.03 20:14

Այս տարվա առաջին 6 ամիսներին ՀՀ-ում ավելի քիչ մահ է գրանցվել, քան 2019-ի նույն ժամանակահատվածում

Այս տարվա առաջին 6 ամիսներին ՀՀ-ում ավելի քիչ մահ է գրանցվել, քան 2019-ի նույն ժամանակահատվածում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Հայաստանում գաղտնի հարսանիքների, խնջույքների, վերջին զանգերի և այլ միջոցառումների անցկացման փաստերի մասին։ Այդ մասին վարչապետը նշեց բրիֆինգի ընթացքում՝ տեղեկացնելով, որ դա պարզ է դարձել հանրային վերահսկողության ֆլեշմոբի արդյունքում։

«Արձանագրեցինք, որ կանոնները չեն պահպանում հանրության տարբեր շերտերը, լայն ծավալով։ Տեղի են ունեցել գաղտնի հարսանիքներ, խնջույներ, վերջին զանգեր, այլ տոնական միջոցառումներ և այս ամենը բերեց նրան, որ գործ ունենք կանոնների ապակենտրոն չպահպանման հետ։  Այս ամենը պետք է ունենար պատճառ։ Ինձ համար կարևոր է հասկանալ պատճառները, թե ինչու են մարդիկ այսպես անփույթ կերպով վերաբերվում կանոններին»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ գտել է հարցի պատասխանը։

«Որքան էլ զարմանալի թվա, բայց այս տարի ՀՀ-ում ավելի քիչ մահ է գրանցվել։ Այս տարվա առաջին վեց ամիսներին, քան նախորդ տարի։ Ավելին, մայիսին 320-ով պակաս մահ է գրանցվել ՀՀ-ում, քան նախորդ տարվա մայիսին, որովհետև այս տարի, վիրուսի բերումով, շատ ավելի մեծ թվով մարդիկ են ստացել անհրաժեշտ առողջապահական աջակցություն։ Կա ևս մի գործոն, դժբախտ պատահարների թվի նվազումը՝ կապված տեղաշարժի սահմանափակման հետ»,- ասաց վարչապետը։

կիսվել նյութով -