կարևոր
3073 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-03 19:42

Հանրային բոլոր բաց տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր

Հանրային բոլոր բաց տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր

Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն այսօր հրաիրված ճեպազրույցում նշել է, որ պարետատունը որոշել է, որ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր, բացի մինչև 6 տարեկան երեխաների ու ֆիզիկական վարժություններ անելու և հեծանիվ վարելու դեպքերի։

Հիշեցնենք, որ մինչ այժմ հանրային բաց տարածքներում պարտադիր էր միայն դիմակի առկայությունը։