408 դիտում, 2020.06.03 19:23

Մեկուսացման նպաստ սահմանող օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Մեկուսացման նպաստ սահմանող օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

 ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, որով առաջարկվում է մեկուսացման նպաստ տրամադրել որոշ քաղաքացիների: Օրինագիծն ընդունվեց 98 «կողմ» և 1 «դեմ» ձայներով:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Նարեկ Զեյնալյանի հեղինակած «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է նախատեսել մեկուսացման նպաստ այն անձանց համար, որոնք վարձու աշխատող են կամ ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահովված անձինք են և պարետատան ցուցումով մեկուսացվել են կամ ինքնամեկուսացվել: Նպաստից չեն օգտվի այն անձինք, որոնք հեռավար են աշխատել, հարկադիր պարապուրդի մեջ են գտնվել և նրանց աշխատավարձը վճարվել է, ինչպես նաև այն անձանց, որոնք խախտել են ինքնամեկուսացման ու մեկուսացման պայմանները:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը հայտնեց, որ կառավարությունը դեմ է օրենքի նախագծին, քանի որ այն չի լուծի առաջադրված խնդիրը և նոր խնդիրներ կառաջացնի գործատուների համար:

կիսվել նյութով -