318 դիտում, 2020.06.03 18:45

Պատգամավորն առաջարկում է մեկուսացման նպաստ տրամադրել որոշ քաղաքացիների

Պատգամավորն առաջարկում է մեկուսացման նպաստ տրամադրել որոշ քաղաքացիների

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Այն հեղինակել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը:

«Առաջարկվում է նախատեսել մեկուսացման նպաստ այն անձանց համար, որոնք վարձու աշխատող են կամ ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահովված անձինք են և պարետատան ցուցումով մեկուսացվել են կամ ինքնամեկուսացվել»,- ասաց Զեյնալյանը:

Պատգամավորը նշեց, որ նպաստից չեն օգտվի այն անձինք, որոնք հեռավար են աշխատել, հարկադիր պարապուրդի մեջ են գտնվել և նրանց աշխատավարձը վճարվել է, ինչպես նաև այն անձանց, որոնք խախտել են ինքնամեկուսացման ու մեկուսացման պայմանները:

կիսվել նյութով -