744 դիտում, 2020.06.03 18:24

Այս ընթացքը կարող է բերել համընդհանուր աղետի և անդառնալի կորուստների. ՀՅԴ-ն պահանջում է ԱԺ հատուկ նիստ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Այս ընթացքը կարող է բերել համընդհանուր աղետի և անդառնալի կորուստների. ՀՅԴ-ն պահանջում է ԱԺ հատուկ նիստ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Երկիրը կանգնած է դժվարին մարտահրավերների առջև: Համավարակը, տնտեսական խորացող ճգնաժամը, ահագնացող սոցիալական հիմնախնդիրները լրջագույն սպառնալիք են պետության ու ժողովրդի, ներքին ու արտաքին անվտանգության համար: Կառավարության քայլերը կա՛մ անարդյունավետ են, կա՛մ ուշացած, իսկ հաճախ՝ նաև սխալ: Բոլոր ուղղություններով առկա է ճգնաժամ: Այս ընթացքը կարող է հանգեցնել համընդհանուր աղետի ու անդառնալի կորուստների:

Իբրև առաջնային մանդատ ունեցող քաղաքական մարմին` Ազգային ժողովն անմիջական պատասխանատվություն է կրում երկրում ստեղծված վիճակի համար, ուստի պետք է այս ծանր պահին զերծ մնա անօգուտ, ժամանակավրեպ օրակարգերից և զբաղվի երկրի համար թիվ մեկ հարցով։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, փաստելով կառավարության ձախողումն ու անկարողությունը՝ պահանջում ենք մինչև ներկայիս արտակարգ դրության ժամկետի ավարտը գումարել Ազգային ժողովի հատուկ նիստ` հետևյալ օրակարգով՝

1 քննարկել և ամբողջական գնահատական տալ առկա իրավիճակին,

2 սկսած թիվ մեկ պատասխանատու վարչապետից՝ պատասխանատվության կանչել ձախողած բոլոր պաշտոնատար անձանց,

3 գտնել ճգնաժամից դուրս գալու լուծումներ, որոնք արագ և արդյունավետ ձևով կկասեցնեն համավարակի տարածումը և կկանգնեցնեն տնտեսության փլուզումը:

Երկրի և ժողովրդի շահը վեր է ամեն ինչից։ Պահի լրջությունը պարտադրում է բոլոր ջանքերը նպատակաուղղել աղետի կանխմանը: Իշխանությանը ևս մեկ անգամ կոչ ենք ենք անում սթափվել և առաջնորդվել համազգային շահերով։

Դուք եք իրավիճակի հետագա վատթարացման միակ մեղավորն ու պատասխանատուն՝ բոլոր հնարավոր հետևանքներով:

կիսվել նյութով -