01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Կառավարության առաջարկած փաթեթով առաջարկվում է երեխայի ծննդյան վկայականում նշել նաև Հանրային ծառայության համարանիշը:
«Առաջարկվող փոփոխությամբ՝ նախատեսվում է ծննդի պետական գրանցման ակտում և ծննդի վկայականում, ի թիվս այլ տվյալների, ծնողների համաձայնությամբ՝ նշել նաև Հանրային ծառայության համարանիշը: Երեխայի հանրային ծառայության համարանիշն ամրագրող պաշտոնական փաստաթուղթ կհանդիսանա նաև երեխայի ծննդյան վկայականը և ծննդի պետական գրանցման մասին տեղեկանքը, ինչը կնվազեցնի հանրային ծառայության համարանիշը ստանալու վարչարարությունը»,- նախագիծը ներկայացնելիս նշել էր ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը:
Օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 106 «կողմ» ձայնով: