23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրինագծերում փոփոխությունների փաթեթը: Փաթեթը հեղինակել է խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:
Օրենսդրական փաթեթով առաջարկվում է փոփոխել Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության համար նախատեսված կարգավորումները: Առաջարկվում է խորհրդարանին հնարավորություն տալ, անհրաժեշտության դեպքում, ՍԴ դատավորի ընտրությունները կազմակերպել նաեւ արտահերթ նիստում:
Քվեարկությունից առաջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցույթան պատգամավոր Շաքե Իսայանը հայտնեց, որ իրենց խմբակցույթան կարծիքով, նախատեսվող փոփոխությունների կարիքը չկա, և իրենք դեմ են քվեարկելու օրինագծին:
Օրենքների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 81 «կողմ» և 19 «դեմ» ձայներով: