24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը գրում է.
«ՀՀ Ազգային Ժողովը՝ իբրև առաջնային մանդատ ստացած քաղաքական մարմին, այս պահին դրսևորում է անպատասխանատու վարքագիծ․ երբ երկիրը կանգնած է աղետի եզրին, համավարակի տարածումը դուրս է վերհսկողությունից, մահերի թիվը օրեցօր ավելանում է, իսկ տնտեսությունը փլուզվում, իրենք զբաղված են ժամավաճառությամբ։
Անհրաժեշտ է րոպե առաջ խորհրդարանում դադարեցնել անիմաստ քննարկումները, հրավիրել արտահերթ նիստ՝ հատուկ օրակարգով․ իրավիճակի գնահատում և լուծումներ:
Հ․Գ. ՀՀ Ազգային ժողովը՝ մասնավորապես քաղաքական մեծամասնությունը, որը ձևավորել է կառավարություն, պետք է գիտակցի և հասկանա, որ անմիջական և անձնական պատասխանատվություն է կրում երկրում ստեղծված վիճակի համար»: