30.06.2022
|
||
---|---|---|
USD | 407.21 -1.10 | |
GBP | 492.81 -3.61 | |
EUR | 423.54 -6.21 | |
GEL | 139.05 -0.30 | |
RUB | 7.75 -0.08 |
Հայաստանի ազգային գրադարանը նոր կայք է ստեղծել, որի ձևավորումն իրականացրել է Torus design ընկերությունը: Այս մասին հունիսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ազգային գրադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Սարիբեկյանը:
«Արդեն ավարտվել է կայքի ծրագրավորումը: Մնում է միայն թեստավորում անցկացնել և կոնտենտը լցնել»,- նշել է Սարիբեկյանը:
Անդրադառնալով գրադարանի թվայնացված նյութին՝ նա տեղեկացրել է, որ կրկնապատճենել են գրադարանի թվայնացված բազան, որը պահելու են երկու տարբեր տեղում:
Մտածում են նոր սերվերներ ձեռք բերել թվայնացված ինֆորմացիան նաև դրանցում պահելու համար: «Անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի հին սերվերների հայելային պատճենում անել: Դեռ քննարկում ենք նաև թվայնացված նյութերն ամպային տիրույթ տեղափոխելու հարցը»,- ընդգծել է գրադարանի տնօրենն ու հավելել, որ իրենց աջակցում է Եվրոպական ազգային գրադարանների ասոցիացիան, որն Ազգային գրադարանի համար դրամաշնորհ է որոնում սերվերային ժամանակակից սարքավորումներ ձեռք բերելու նպատակով: