30.06.2022
|
||
---|---|---|
USD | 407.21 -1.10 | |
GBP | 492.81 -3.61 | |
EUR | 423.54 -6.21 | |
GEL | 139.05 -0.30 | |
RUB | 7.75 -0.08 |
ՀՀ զինված ուժերում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վերահսկելի է:
Այս մասին Ազգային ժողովում, պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին, ասաց Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:
«Կորոնավիրուսով վարակված զինծառայողները հիմնական պայմանագրայինների և սպայական կազմից են, որոնք ելումուտ ունեն զորամասի տարածք: Վարակվածները մեկուսացված են, իրավիճակը վերահսկելի է»,- ասաց Բալայանը:
Փոխնախարարը հավելեց, որ Պաշտպանության նախարարությունում չկա ո՛չ դեղամիջոցների, ո՛չ էլ որևէ այլ խնդիր:
Հայաստանում հունիսի 3-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 10 524 դեպք, որոնցից 3 454-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6 841 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 61 650 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 170 դեպք:
Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով: