Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստին հեռավար կարգով մասնակցելուց հետո ժամը 19:00-ին հանդես է գալու բրիֆինգով, որին կմասնակցեն նաև ոստիկանության պետ Արման Սարգսյանը և քաղաքացի Արմինե Կարապետյանը: Վերջինս ու 12-ամյա որդին վարակվել են կորոնավիրուսով և արդեն իսկ ապաքինվել:
Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։