կարևոր
1579 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-03 16:26

Կարգապահ հարկ վճարողները զերծ կմնան հարկային մարմինների հետ ավելորդ շփումներից

Կարգապահ հարկ վճարողները զերծ կմնան հարկային մարմինների հետ ավելորդ շփումներից

Հարկային մարմիններն իրենց հսկողությունն առավելապես ուղղելու են դեպի ռիսկային հարկ վճարողները: Կարգապահ հարկ վճարողները զերծ կմնան հարկային մարմինների հետ ավելորդ շփումներից: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը՝ նշելով, որ վարչարարության հետ կապված այս ընթացքում որոշակի փոփոխություններ են եղել:

«Պետական եկամուտների կոիմիտեն դեռ ապրիլին հայտարարել էր, որ մինչև 1.5 մլն դրամ հարկային պարտավորություն ունեցող հարկվճարողների նկատմամբ հարկային պարտավորությունների գանձման որոշումներ չեն կայացվելու: Մենք դա հայտարարել ենք, և այդպես էլ անում ենք: Մայիս ամսվա դրությամբ առկա էր պարտք ունեցող մոտ 26 հազար հարկ վճարող: Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ ՊԵԿ-ը  պարտավորությունների գանձման որոշումներ չի կայացնի»,- ասել է Արթուր Մանուկյանը:

Այս ընթացքում կատարվել են նաև օրենսդրական փոփոխություններ, ըստ որոնց հարկային պարտավորությունների համար տույժի հաշվարկը ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 2020 թվականի ապրիլի 21-ից հետո 0.075 տոկոսի փոխարեն կհաշվարկվի 0.04 տոկոսի չափով: Միաժամանակ, օրենսդրական փոփոխությամբ, կուտակած հարկային պարտավորությունների դեպքում արգելանք դնելու շեմը 500.000 դրամից բարձրացվել է մինչև 1.5 մլն դրամի: