կարևոր
1636 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-03 16:23

«Մեղավորների փնտրտուք»․ վարչապետն անդրադարձել է հակահամաճարակային կանոնների խախտման դեպքերին․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Կորոնավիրուսային համաճարակային իրավիճակով պայմանավորված վարչապետը արդեն 2-րդ օրն է ֆեյսբուքյան ուղիղ միացումներով կոչ է անում հետեւել հակահամաճարակային կանոններին, իրավապահներին պարտադրում է ամենակոշտ եւ ամենաչոր ձեւով՝ հաշվի չառնելով ոչ մի փաստարկ իրականացնել իրենց առջեւ դրված խնդիրը, լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակում, խախտումներին վերաբերող:

Վարչապետն ուղիղ միացումներից մեկի ժամանակ նաեւ ասել է, որ ընդունում է իր սխալը եւ փոխում է իր վարքագիծը, ու կոչ է անում քաղաքացիներին նույնն անել, որպեսզի հետքայլ անենք անդունդ տանող այս ճանապարհից, որակական իրավիճակ փոխենք, իսկ դրա համար ունենք 2-ից 3 օր ժամանակ:

Մանրամասները՝ Սիրան Ալեքսանյանի տեսանյութում: