կարևոր
1484 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-03 16:44

Կառավարությունն ԱԺ-ի քննարկմանն է ներկայացրել ռազմարդյունաբերական համալիրին առնչվող նախագիծ

Կառավարությունն ԱԺ-ի քննարկմանն է ներկայացրել ռազմարդյունաբերական համալիրին առնչվող նախագիծ

ՀՀ Ազգային ժողովը քննարկում է կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով հստակեցվում են ռազմարդյունաբերական համալիրին առնչվող մի շարք հարցեր:

«Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Գոռ Մելիքյանը:

Նա նախ հիշեցրել է, որ ավելի վաղ Պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերական կոմիտեն փոխանցվել է Բարձր տոխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը: Ռազմարդյունաբերության ոլորտին առնչվող գործառույթները նույնպես փոխանցվել են նախարարությանը:

«Ներկայացված նախագծերով նախատեսվում է հստակ տարանջատել և սահմանել ռազմարդյունաբերության ոլորտի պետական լիազոր մարմնի և ռազմարդյունաբերության ոլորտի պետական այլ մարմինների լիազորությունները: Նաև պետական լիազոր մարմնին իրավասություն է վերապահվում արտադրատեսակների համար փորձարկումներն իրականացնել Պաշտպանության նախարարության զորավարժարաններում»,-ասել է փոխնախարարը:

Նախագծում կատարվել են նաև տեխնիկական փոփոխություններ: