24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 160 հազարը, որից ավելի քան 8 հազարը՝ մահվան ելքով, հայտնել Է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը, հաղորդում է РИА Новости-ին։
Նախօրեին ավելի քան երկու ամսվա ընթացքում առաջին անգամ հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 3 հազար դեպք: Վերջին անգամ նման դեպք գրանցվել էր մարտի 31-ին։
Ջահանփուրի խոսքով՝ անցած 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 70 մարդ, իսկ զոհերի ընդհանուր թիվը փետրվարի 19-ից, երբ իշխանություններն առաջին անգամ հայտնել են COVID-19-ի մասին, հասել է 8012-ի: Առողջացել է 125 206 մարդ։