276 դիտում, 2020.06.03 14:27

Փաստաբանների պալատի խորհրդի աշխատանքը առցանց կազմակերպելու հնարավորություն է առաջարկվում

Փաստաբանների պալատի խորհրդի աշխատանքը առցանց կազմակերպելու հնարավորություն է առաջարկվում

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել իր հեղինակած օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ Փաստաբանների պալատի խորհրդի որոշումները կարող են կայացվել նաև առցանց նիստերի միջոցով, ինչպես նաեւ առանց նիստ հրավիրելու՝ հարցման միջոցով:

«Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց հեղնինակը՝ Վ. Վարդանյանը:

Պատգամավորը նախ նկատեց, որ համավարակի պայմաններում անհրաժեշտություն է առաջացել այս ընթացքում կիրառել էլեկտրոնային հաղորդակցության միջոցները: Եվ այն միջոցները, որ ժամանակին դիտարկվում էին որպես ոչ այնքան արդյունավետ, դառնում են առաջնային: Նրա կարծիքով՝ Փաստաբանների պալատում ևս հեռավար նիստեր անցակցնելու խնդիր կա: «Նախագծով, ըստ էության, նախատեսվում է նիստերի անցկացման առկա ձևից զատ, նախատեսել նաև նիստերի անցկացման հեռավար տարբերակ և հարցմամբ նիստեր անցկացնելու հնարավորություն: Հեռավար ռեժիմով նիստերն անցկացվում են, ըստ էության, համանցանցի միջոցով կամ հեռահաղորդակցության կապի միջոցներով: Հարցման միջոցով նիստ անցկացնելը վերաբերում է այն դեպքերին, երբ հարցում ուղարկելու միջոցով ստացվում է համպատասխան անձանց դիրքորոշումը այս կամ այն հարցի վերաբերյալ և որոշում է կայացվում»:

Այսպիսով, սահմանվում է, որ Փաստաբանների պալատի խորհրդի որոշումները կայացվում են նիստերի (առկա կամ առցանց), ինչպես նաեւ առանց նիստ հրավիրելու՝ հարցման միջոցով՝ սույն օրենքով, Պալատի կանոնադրությամբ եւ Պալատի խորհրդի կողմից հաստատված խորհրդի աշխատակարգով սահմանված կարգով:

Նախատեսվում է նաև օգտագործել տեխնիկական այլ միջոցներ, մասնավորապես, ծանուցման արդյունավետ եղանակներ՝ նախատեսելու նպատակով: Վարդանյանի խոսքով՝ ինքը հեռավար նիստերի անցկացման ջատագովը չէ, սակայն իրավիճակը ստիպում է գնալ այդ լուծմանը: «Այս լուծումն անհրաժեշտ է, որ ապահովենք Փաստաբանների պալատի խորհրդի աշխատանքները»,-ասաց նա:

կիսվել նյութով -