266 դիտում, 2020.06.03 14:07

Արփա-Սեւան ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 117 միլիոն 892 հազար խորանարդ մետր ջուր

Արփա-Սեւան ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 117 միլիոն 892 հազար խորանարդ մետր ջուր

Այս տարվա հունվարի իննից մինչեւ հունիսի երկուսն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 117 միլիոն 892 հազար խորանարդ մետր ջուր:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ  «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2020 թվականի հունիսի 2-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 78 սանտիմետր բարձրության վրա, ինչը 3 սանտիմետրով ավելին է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Սեւանա լճից նույն օրվա դրությամբ դեռեւս ոռոգման նպատակներով ջրբացթողումներ չեն իրականացվել:

կիսվել նյութով -