456 դիտում, 2020.06.03 13:00

Աննա և Հրաչյա Հակոբյանները դատական հայց են ներկայացրել Միքայել Մինասյանի դեմ

Աննա և Հրաչյա Հակոբյանները դատական հայց են ներկայացրել Միքայել Մինասյանի դեմ

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և նրա եղբայրը՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, դատական հայց են ներկայացրել Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք «Datalex» դատական տեղեկատվական համակարգից:

Հայցադիմումը հրապարակային ներողություն խնդրելու և զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և պատվին, արժանապատվությանն ու գործարար համբավին պատճառված վնասը փոխհատուցելու պահանջների մասին է։ Հայցը ներկայացվել է հունիսի 2-ին և մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմենուհի Բադիրյանին։

Միքայել Մինասյանը համացանցում հրապարակել էր «Պոպուլիզմ ու թալան. Պետական օլիգարխն ու մի ինքնաթիռ մաքսանենգ ծխախոտը» վերնագրով տեսանյութ, որում նշել էր, որ Հրաչյա և Աննա Հակոբյանների համաձայնությամբ իրականացվում է մաքսանենգ ծխախոտի արտահանում։

կիսվել նյութով -