23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և նրա եղբայրը՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, դատական հայց են ներկայացրել Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք «Datalex» դատական տեղեկատվական համակարգից:
Հայցադիմումը հրապարակային ներողություն խնդրելու և զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և պատվին, արժանապատվությանն ու գործարար համբավին պատճառված վնասը փոխհատուցելու պահանջների մասին է։ Հայցը ներկայացվել է հունիսի 2-ին և մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմենուհի Բադիրյանին։
Միքայել Մինասյանը համացանցում հրապարակել էր «Պոպուլիզմ ու թալան. Պետական օլիգարխն ու մի ինքնաթիռ մաքսանենգ ծխախոտը» վերնագրով տեսանյութ, որում նշել էր, որ Հրաչյա և Աննա Հակոբյանների համաձայնությամբ իրականացվում է մաքսանենգ ծխախոտի արտահանում։