274 դիտում, 2020.06.03 12:21

Գյումրիում թափառող շների հարձակմանն ենթարկված երեխայի կյանքին վտանգ չի սպառնում

Գյումրիում թափառող շների հարձակմանն ենթարկված երեխայի կյանքին վտանգ չի սպառնում

Գյումրիում թափառող շների կողմից տան բակում հարձակման ենթարկված 2,5 տարեկան երեխայի առողջության մեջ դրական դինամիկա կա: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։

«Վերակենդանացման բաժանմունքից դուրս է գրվել, տեղափոխվել է դիմածնոտային բաժանմունք: Վիճակը գնահատվում է կայուն, կյանքին վտանգ չի սպառնում: Շարունակում է մնալ բժիշկների խիստ հսկողության տակ»,-գրել է Դերձյանը։

Երեխան բազմաթիվ վնասվածքներով, կծած վերքերով տեղափոխել էր «Գյումրու Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղ վիրահատվել էր, այնուհետև տեղափոխվել Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Այստեղ երեխան երկրորդ անգամ է վիրահատվել, կատարվել են դիմածնոտային վիրաբուժական լուրջ միջամտություններ:

կիսվել նյութով -