24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 57 դեպք, որոնցից 26-ը՝ բուժված: Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։
Արցախում ընդհանուր առմամբ թեստավորվել է 984 մարդ, կա 98 մեկուսացված անձ։ Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 3 նոր դեպք։ Նրանք ժամանել են Ռուսաստանի Դաշնությունից և անմիջապես մեկուսացվել: ԱՀ-ում մահվան դեպքեր չեն արձանագրվել։
Արցախում ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը մայիսի 12-ի ժամը 22:00-ից 30 օրով՝ մինչեւ հունիսի 11-ի ժամը 22:00-ն երկարաձգվել է։