230 դիտում, 2020.06.03 11:31

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն չեղարկելու հնարավորություն ստեղծվեց. օրինագիծն ընդունվեց

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն չեղարկելու հնարավորություն ստեղծվեց. օրինագիծն ընդունվեց

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած նախագիծը, որվ հնարավորություն կտրվի արտակարգ դրության ավարտից հետո չեղարկել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունների դադարեցման հանրաքվեն:

Նախագիծն ընդունվեց 82 «կողմ» և 17 «դեմ» ձայներով:

Վահագն Հովակիմյանը հայտնել էր, որ օրենքի փոփոխությունները միտված են կարգավորելու հանրաքվեի շարունակականության կանոնակարգման հարցը, ինչպես նաև արտակարգ դրությամբ պայմանավորված հանրաքվեն չեղարկելու ինստիտուտի ներդրմանը, ինչը կազդի նաև Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի վրա, քանի որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում հանրության առողջությունն առավել կարևոր է, քան հանրաքվեն:

«Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները հայտնել են, որ օրենքի նախագիծը հակասահմանադրական է և խնդրահարույց:

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նախատեսված էր ապրիլի 5-ին, սակայն չկայացավ արտակարգ դրության հայտարարման պատճառով:

կիսվել նյութով -