կարևոր
1734 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-03 10:53

5-ամյա երեխան վրաերթի է ենթարկվել․ Գորիսից ուղղաթիռով տեղափոխել են Երեւան

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները նախօրեին ուղղաթիռով Գորիսից Երևան են տեղափոխել վրաերթի ենթարկված 5-ամյա երեխայի:

Այդ մասին հայտնում է բժշկական կենտրոնի խոսնակ Գեւորգ Դերձյանը։

Նա գրել է, որ փոքրիկն ունի համակցված վնասվածքներ, բաց գանգուղեղային վնասվածք, գանգի հիմի կոտրվածք, կրծքավանդակի վնասվածք, թոքերի սալջարդ: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները վիճակը գնահատում են ծանր:

Սանավիացիայի միջոցով հնարավոր է եղել երեխային մի քանի անգամ արագ տեղափոխել ու ցուցաբերել անհրաժեշտ մասնագիտական բուժօգնություն: