280 դիտում, 2020.06.03 10:37

Ազգային ժողովը շարունակում է քառօրյա նիստի աշխատանքները

Ազգային ժողովը շարունակում է քառօրյա նիստի աշխատանքները

ՀՀ Ազգային ժողովում շարունակվում են քառօրյա նիստի աշխատանքները: Հունիսի 3-ին քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված նախագծերը, այնուհետև պատգամավորներն առաջին ընթերցմամբ կքննարկեն մի շարք օրենքների նախագծեր:

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ կքննարկեն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և մի շարք այլ օրենքների նախագծեր:

Օրակարգում են  նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդման, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ 2018-2019 թվականների հաղորդման քննարկումները:

կիսվել նյութով -