256 դիտում, 2020.06.03 10:34

Խորհրդարանն ընդունեց պարեկային ոստիկանություն ստեղծելու մասին օրենքի նախագիծը

Խորհրդարանն ընդունեց պարեկային ոստիկանություն ստեղծելու մասին օրենքի նախագիծը

Խորհրդարանը երկրորդ ընթերցումով 112 կող ձայնով ընդունեց «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից նախագծերի փաթեթը:

Փոփոխությունների համաձայն՝ ճանապարհային ոստիկանությունը կփոխարիվնի պարեկային ոստիկանությամբ:

Նախատեսվում է ամբողջ հանրապետությունում 2021-2022 թթ․ ընթացքում անցում կատարել պարեկային ծառայության։

2021 թվականի առաջին եռամսյակում «Պարեկային ոստիկանություն» ծառայությունը առաջին կադրերի համալրումից և ղեկավար անձնակազմի հրամանագրումից հետո ծառայությունը նախ կգործարկվի Երևանում, Շիրակի և Լոռու մարզերում, իսկ 2022 թվականի առաջին եռամսյակում նախատեսվում է ծառայությունը տարածել ամբողջ հանրապետությունում։

Պարեկային ծառայողների աշխատավարձերը կտատանվեն 320-600 հազար դրամի միջակայքում։

կիսվել նյութով -