214 դիտում, 2020.06.03 10:26

Արցախի նախագահը նոր հրամանագրեր է ստորագրել

Արցախի նախագահը նոր հրամանագրեր է ստորագրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Բորիս Ալավերդյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Յուրի Հայրապետյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Վասիլի Աթաջանյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից։

կիսվել նյութով -