326 դիտում, 2020.06.03 10:02

Օրական 500-ը դարձնենք օրական 5. Նիկոլ Փաշինյան

Օրական 500-ը դարձնենք օրական 5. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  սոցցանցի իր էջում գրում է․

«Խնդրում եմ շարունակեք հանրային վերահսկողության գործողությունները եւ հակահամաճարակային կանոնների ակնհայտ խախտումները հրապարակեք Ձեր ֆեյսբուքյան էջում։

Ցանկալի է դա անել ուղիղ եթերի ֆորմատով, որպեսզի ամիս ամսաթիվը հավելյալ քննելու անհրաժեշտություն չառաջանա։ Խնդրում եմ նշել նաեւ խախտման հասցեն։

Խնդրում եմ արձանագրել միայն այսօրվա դեպքերը՝ պրոցեսի արդյունավետությունը ապահովելու համար։

Օրական 500-ը դարձնենք օրական 5։

Փրկենք մեր հազարավոր ծնողների կյանքերը»։

կիսվել նյութով -