298 դիտում, 2020.06.02 23:41

Աբրահամ Խաշմանյանը` «Լոռի»-ի ղեկավար կազմում

Աբրահամ Խաշմանյանը` «Լոռի»-ի ղեկավար կազմում

Աբրահամ Խաշմանյանը համալրել է «Լոռի» ֆուտբոլային ակումբի ղեկավար կազմը՝ստանձնելով ակումբի հիմնադիր Թովմաս Գրիգորյանի խորհրդականի պաշտոնը։

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Աբրահամ Խաշմանյանը գլխավոր մարզչի պաշտոնում աշխատել է հայկական տարբեր ակումբներում։ Մարզել է «Կիլիկիան», «Արարատը», «Գանձասարը»։ Մարզել է նաեւ Հայաստանի Մ19, Մ21 եւ ազգային հավաքականները։

«Ալաշկերտի» ղեկին Խաշմանյանը դարձել է Հայաստանի եռակի չեմպիոն, գավաթակիր եւ սուպեր գավաթակիր։ «Գանձասարի» հետ դարձել Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր։

Խաշմանյանը եվրագավաթներում ամենաշատ հաղթանակ տարած հայ մարզիչն է՝ 7 հաղթանակ 16-ից։

կիսվել նյութով -