386 դիտում, 2020.06.02 22:56

Վանաձորի Գլորիա կարի ֆաբրիկան կփակվի 72 ժամով․ մարզպետ

Վանաձորի Գլորիա կարի ֆաբրիկան կփակվի 72 ժամով․ մարզպետ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Վանաձորի Գլորիա կարի ֆաբրիկան 72 ժամով փակելու մասին որոշում է կայացվել․

«Վաղն առավոտից Վանաձորի Գլորիա կարի ֆաբրիկան կփակվի 72 ժամով: Այսօրվա դրությամբ Լոռու մարզում գրանցված է հիվանդացության 96 դեպք, մահվան' 1 դեպք: Վիճակը գնալով դառնում է առավել խոցելի: Սիրելի լոռեցիներ, պահպանեք անհրաժեշտ ցուցումները, մի վտանգեք ձեր ու ձեր հարազատների եւ ընկերների կյանքը»,- գրել է մարզպետը։

Ի դեպ, նշենք, որ մարզպետի այս հայտարարությանը նախորդել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը և կից հրապարակած լուսանկարը, որում, ըստ վարչապետի, Գլորիա կարի ֆաբրիկայի աշխատակիցներն են։

կիսվել նյութով -