Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Վանաձորի Գլորիա կարի ֆաբրիկան 72 ժամով փակելու մասին որոշում է կայացվել․
«Վաղն առավոտից Վանաձորի Գլորիա կարի ֆաբրիկան կփակվի 72 ժամով: Այսօրվա դրությամբ Լոռու մարզում գրանցված է հիվանդացության 96 դեպք, մահվան' 1 դեպք: Վիճակը գնալով դառնում է առավել խոցելի: Սիրելի լոռեցիներ, պահպանեք անհրաժեշտ ցուցումները, մի վտանգեք ձեր ու ձեր հարազատների եւ ընկերների կյանքը»,- գրել է մարզպետը։
Ի դեպ, նշենք, որ մարզպետի այս հայտարարությանը նախորդել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը և կից հրապարակած լուսանկարը, որում, ըստ վարչապետի, Գլորիա կարի ֆաբրիկայի աշխատակիցներն են։