338 դիտում, 2020.06.02 22:32

«Փյունիկ»-ի նիգերացի ֆուտբոլիստը հեռացել է ակումբից

«Փյունիկ»-ի նիգերացի ֆուտբոլիստը հեռացել է ակումբից

Նիգերիացի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն հեռացել է «Փյունիկից»:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ավարտվել է ֆուտբոլիստի վարձակալության ժամկետը: 

Ուգոչուկվու Իվուն «Լոռի» ՖԱ-ի ֆուտբոլիստ է: Նիգերիացի կիսապաշտպանն այս մրցաշրջանի սկզբում էր միացել «Փյունիկին»: 

Թիմի կազմում Իվուն անցկացրել է 14 պաշտոնական խաղ և դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ:

կիսվել նյութով -