Նիգերիացի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն հեռացել է «Փյունիկից»:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ավարտվել է ֆուտբոլիստի վարձակալության ժամկետը:
Ուգոչուկվու Իվուն «Լոռի» ՖԱ-ի ֆուտբոլիստ է: Նիգերիացի կիսապաշտպանն այս մրցաշրջանի սկզբում էր միացել «Փյունիկին»:
Թիմի կազմում Իվուն անցկացրել է 14 պաշտոնական խաղ և դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ: