28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը hունիսի 2-ին, ժամը 16։54-ին տեղեկություն է ստացել, որ Սարալանջ-Արագյուղ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ տուֆով բեռնված «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խաժակ Ա․, ծնված 1959 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Եղվարդի բժշկական կենտրոն, այնուհետև՝ տեղափոխվել Երևանի «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: