474 դիտում, 2020.06.02 22:19

Իտալիայում արձանագրվել է կորոնավիրուսից մահացության 3 ամսվա ընթացքում ամենացածր ցուցանիշը

Իտալիայում արձանագրվել է կորոնավիրուսից մահացության 3 ամսվա ընթացքում ամենացածր ցուցանիշը

Իտալիայում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքով 55 մարդ է մահացել, ինչը երկրում արձանագրված ամենացածր մահացության ցուցանիշն է, սկսած մարտ ամսից:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով Իտալիայի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի տվյալներին:

Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով մահացածների ընդհանուր թիվը 33 հազար 530 է: Մեկ օրվա ընթացքում երկրում վարակվածների թիվն ավելացել է 318-ով, հասնելով 233 հազար 515-ի:

կիսվել նյութով -