29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հայստատություններ ընդունվելու համար Dimord.am կայքում հայտ է ներկայացրել 4433 դիմորդ: Այս մասին հունիսի 2-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
«Շատ կարճ ժամանակահատվածում ստեղծվեց Dimord.am կայքի հայտագրման բաժինը, և կորոնավիրուսային համաճարակի պայմաններում հայտագրման փուլն ամբողջությամբ էլեկտրոնային դարձրինք: Այս պահի դրույթամբ համակարգում արդեն հայտ է ներկայացրել 4433 դիմորդ, ևս 5629-ը գրանցվել են»,- ասաց Հարությունյանը:
Նախարարը նշեց, որ, իրենց կանխատեսմամբ, այս պահին ներկայացված հայտերի թիվն ընդհանուր դիմորդների թվի 1/3-ն է: