կարևոր
1764 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-02 21:09

Քաբուլի մզկիթներից մեկում պայթյուն է որոտացել

Քաբուլի մզկիթներից մեկում պայթյուն է որոտացել

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում գտնվող մզկիթներից մեկում ուժգին պայթյուն է որոտացել:  Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հաղորդել է TOLOnews հեռուստաընկերությունը:

Լրատվամիջոցի աղբյուրի տվյալներով, պայթյունը տեղի է ունեցել քաղաքի հյուսիսում գտնվող մզկիթներից մեկում: Պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտը:

Միջադեպի արդյունքում վնասվածքներ է ստացել երեք անձ: Տուժածների թվում է նաև մզկիթի հոգևոր հովիվը: