526 դիտում, 2020.06.02 20:24

Կորոնավիրուսից մահացած անձանց տվյալները հրապարակելու համար նախարարությունը կդիմի իրավապահներին

Կորոնավիրուսից մահացած անձանց տվյալները հրապարակելու համար նախարարությունը կդիմի իրավապահներին

Լրատվական տարբեր կայքեր հրապարակել են կորոնավիրուսի հետեւանքով մահացած 132 մարդկանց անձնական տվյալները՝ անուն ազգանունները, ծննդյան տարեթվերը, ամիս-ամսաթվերն ու հասցեները: Տեղեկատվությունը պաշտոնական չի եղել, աղբյուրը՝ «Զնդան» անունով ֆեյսբուքյան մի էջում տեղ գտած հրապարակումն է:

«Երկիրն այսօր»-ի հետ զրույցում առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հաստատել է, որ հրապարակված տվյալները համապատասխանում են իրականությանը, եւ որ նախարարությունը պատրաստվում է դիմել իրավապահներին՝ պարզելու, թե ինչպես է տվյալների արտահոսք եղել: 

Հիշեցնենք, որ Հայաստանում ներդրվել է վարակակրի հետ շփում ունեցած անձանց տեղորոշման համակարգ, որի նպատակը վարակի տարածումը կանխելն էր՝ հնարավոր վարակակիրների տեղաշարժը վերահսկելու միջոցով: Օրենքի ընդունման ժամանակ մտահոգություններ էին հնչում՝ արդյո՞ք կարող է քաղաքացիների անձնական տվյալների արտահոսք լինել, գործադիրից էլ վստահեցնում էին, որ անձնական տվյալները պաշտպանված են լինելու:

կիսվել նյութով -